Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կանադայի Օնտարիո նահանգում երկու եկեղեցի է այրվել

Կանադայի Օնտարիո նահանգում երկու եկեղեցի է այրվել
02.11.2020 | 14:21

Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել: CBC-ը տեղեկացնում է, որ կիրակի առավոտյան Օնտարիոյի հարավարևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցիները, որոնք միմյանցից 10 րոպե հեռավորության վրա են, բոցավառվել են:

Ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցիներում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամերի տարբերությամբ: Եկեղեցիներից մեկն ամբողջությամբ այրվել է: «Շատ կասկածելի» հրդեհների դեպքի կապակցությամբ տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ